Skip to content
010-65-02-35
info@armforest.am

<<ՀԱՅԱՆՏԱՌ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Menu
  • ՀԱՅԱՆՏԱՌ ՊՈԱԿ
    • ՊՈԱԿ-Ի ՄԱՍԻՆ
    • ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
    • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Հետադարձ կապ
  • Գործառույթներ
    • Իրավական ակտեր
  • Տեղեկատվություն
    • ԳՆՈՒՄՆԵՐ
    • ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ
    • Վարձակալության մրցույթներ
    • Անտառանյութի վաճառք
    • ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Տեսադարան
    • Հղումներ
  • Հայերեն
    • Русский
    • English
  1. Գլխավոր էջ»
  2. category»
  3. Նորություններ»

Category: Նորություններ

Սեզոնային աշխատանքները շարունակվում են

Մեկնաբանություններ չկան
| Նորություններ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառպետություններից ամենամեծում՝ Ջուջևանում, 2023 թվականին հիմնված 5․0 հա տարածքում պահպանության գնահատում է կատարվել, հիմնադրվել են փորձահրապարակներ։ Տնկարանի պահպանվածության մակարդակը, նախնական տվյալներով, շուրջ 60% է։ ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից տնկարանի աշխատակիցներին ցուցումներ են տրվել խնամքի, խոտհունձի, տնկարանային այլ աշխատանքների արդյունավետության շեմն ավելացնելու նպատակով։

Read More »

2025-ի անտառապատմանն ընդառաջ

Մեկնաբանություններ չկան
| Նորություններ

Այս օրերին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնագետները Հայաստանի ամենից խիտ անտառներով Լոռվա մարզում՝ «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Շնողի 𝟎,𝟐𝟕 հա տարածք ունեցող տնկարանում, գնահատում են նախորդ տարիներին հիմնադրված տնկարանում իրականացված խնամքի աշխատանքները։ 𝟐𝟎𝟐𝟑-ի ցանքսի արդյունքում ստացված սերմնաբուսակները` անտառում գլխավոր տեսակ համարվող կաղնին և ուղեկցող՝ հացենին 𝟐𝟎𝟐𝟓-ի աշնանը նոր անտառ են կազմելու և լրացնելու են նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթները։

Read More »

Երևան-Սևան մայրուղուն կից անտառային հատվածներն ազատվել են աղբից

Մեկնաբանություններ չկան
| Նորություններ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանի, տնօրենի տեղակալների, «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի, գործընկեր կառույցների ղեկավարների, աշխատակիցների, բնապահպանությամբ մտահոգ կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ այսօր մաքրվել են Հայաստանի ամենից աղբոտ՝ Երևան-Սևան-Երևան մայրուղուն կից անտառածածկ տարածքները՝ 60 կմ երկկողմ երկայնքով: Արշավը ոչ այնքան մաքրելու, որքան մաքուր պահելու, իրազեկելու խորհուրդ ուներ: Շնորհակալ ենք […]

Read More »

Անտառը կփոխհատուցի իրեն աղբից ազատողներին՝ թթվածնով

Մեկնաբանություններ չկան
| Նորություններ

Լուրերի անդրադարձ-կոչը աղբն անտառ չտանելու, տարիներ ի վեր տարվածը մաքրելու մասին հորդոր է բոլորիս: Մայիսի 3-ի աղբահավաքին միացեք հիմա՜ և այստեղ՝ https://forms.gle/MwzWta9E3wTd5Zf18 Տեսանյութ`

Read More »

Երկրի օրը՝ մայր ԲՈՒՀ-ում

Մեկնաբանություններ չկան
| Նորություններ

2025-ի Երկրի օրը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ապագա մասնագետներն իմաստավորել են Հայաստանի անտառներին նվիրված էկոկրթական միջոցառումով։ Ողջունելով մասնակիցներին՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանն անդրադարձել է օրվա խորհրդին՝ առանձնացնելով անտառների դերը երկիրը պահպանելու գործում, նշել, որ անտառների հանդեպ վերաբերմունքն օրախնդիր է թե՜ կանաչ տարածքների ավելացման, թե՜ անտառների կարևորությունը մշտապես բարձրաձայնելու առումով։ Միջոցառման բանախոս, շրջակա միջավայրի նախարարության […]

Read More »

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը եռօրյա աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գտնվող «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում

Մեկնաբանություններ չկան
| Նորություններ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի ղեկավարած աշխատանքային խումբն ապրիլի 16-18-ը աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի, Սիսիանի, Սյունիքի, Կապանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում։ Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվել են տնօրենի տեղակալ Գարեգին Միրզոյանը և ստորաբաժանումների ղեկավարներ։  «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարի մասնակցությամբ քննարկվել է մասնաճյուղի աշխատանքների 2025-ի պլանավորումը, դիտարկվել՝ անցնող տարում վարչական շենքի նախագծման, կառուցման հնարավորությունները։  «Սյունիքի անտառտնտեսություն» […]

Read More »

Համայնքների կանաչապատումը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2025-ի գարնան օրակարգում է

Մեկնաբանություններ չկան
| Նորություններ

Բնապահպանական մարտահրավերներին ներդաշնակ դիմակայելու, էկոլոգիական մշակույթի բազմաշերտ զարգացման նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ:Ծառատունկը՝— նախատեսված է ապրիլ-մայիսի առաջին տասնօրյակ հատվածում։ Կտնկվի հիմնականում հացենի, թխկի, ձիակասկ տեսակների ավելի քան 30000 տնկի,— կկազմակերպվի այն համայնքներում, որտեղ գտնվող կրթական, մշակութային, վարչական, հանրային այլ նշանակության հաստատություններն ունեն ոռոգման հնարավորություն և կարող են ապահովել ծառերի հետագա խնամքը։Տնկիները […]

Read More »

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առիթով

Մեկնաբանություններ չկան
| Նորություններ

Հարգելի՛ մայրեր, կյանքն սկսվում է ձեզնից և ձեզնով շարունակվում։ «Մայր» հասկացությունը նվիրական է բոլոր ժամանակներում: Զուր չէ, որ մեր հայրենիքը կոչում ենք մայր հայրենիք, եկեղեցին՝ մայր եկեղեցի, բնությունը՝ մայր բնություն, լեզուն` մայրենի, կարևորագույն քաղաքը՝ մայրաքաղաք: Ապրիլի 7-ը մեզ հիշեցնում է նաև այն մանուկների մասին, որ զրկված են մայրական խնամքից կամ նրանց, ովքեր լույս աշխարհը չեն […]

Read More »

«Հայաստանում կանաչ վերականգնման խթանում․ անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար»

Մեկնաբանություններ չկան
| Նորություններ

Կայացել է «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում․ անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» դրամաշնորհային ծրագրի ներկայացման և վավերացման ազգային աշխատաժողովը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ներգրավել է բրիտանական «E Co. Ltd» և հայկական ADWISE Consulting ընկերություններին՝ մշակելու Կանաչ կլիմայի հիմնադրամի Պարզեցված հաստատման գործընթացի ֆինանսավորման առաջարկ՝ «Հայաստանում […]

Read More »

«Անտառի ուժը»․ էկոկրթական բաց դաս Անտառների օրվա առիթով

Մեկնաբանություններ չկան
| Նորություններ

Շրջակա միջավայրի նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ների համատեղ միջոցառումն անցկացվել է Անտառների միջազգային օրվա առիթով։ Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանն իր ողջույնի խոսքում ներկայացրել է անտառների դերն ու նշանակությունը մարդու կյանքում, անտառի և կենսաբազմազանության կապը, ներկայացրել օրվա խորհուրդը և ընդգծել յուրաքանչյուրի դերն անտառների պահպանման գործում։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը […]

Read More »

Գրառումների նավարկումը

1 2 … 4 Next

Archives

  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Ապրիլի 2024
  • Մարտի 2024
  • Դեկտեմբերի 2023
  • Հոկտեմբերի 2023
  • Օգոստոսի 2023
  • Հուլիսի 2023
  • Հունիսի 2023
  • Մայիսի 2023
  • Ապրիլի 2023
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Հունվարի 2023
  • Դեկտեմբերի 2022
  • Նոյեմբերի 2022

Meta

  • Մուտք


Սոց կայքեր



Հասցե


ք․ Երևան Ա. Արմենակյան 129, 2-րդ հարկ, 0047

info@armforest.am

Աշխատանքային ժամեր


  • Երկուշաբթի-ՈՒրբաթ 09:00-18:00
  • Հեռ.` 010-65-02-35: