«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առիթով

Հարգելի՛ մայրեր, կյանքն սկսվում է ձեզնից և ձեզնով շարունակվում։

«Մայր» հասկացությունը նվիրական է բոլոր ժամանակներում:

Զուր չէ, որ մեր հայրենիքը կոչում ենք մայր հայրենիք, եկեղեցին՝ մայր եկեղեցի, բնությունը՝ մայր բնություն, լեզուն` մայրենի, կարևորագույն քաղաքը՝ մայրաքաղաք:

Ապրիլի 7-ը մեզ հիշեցնում է նաև այն մանուկների մասին, որ զրկված են մայրական խնամքից կամ նրանց, ովքեր լույս աշխարհը չեն տեսնում, այն կանանց, ովքեր կրում են սոցիալական, հոգեբանական, ֆիզիկական բեռ և այն հերոսուհիների, ովքեր հայրենիք կերտելու ճանապարհին իրենց հետքն ունեն։

Սիրելի՛ մայրեր, մայր լինելը բոլոր կոչումներից առավել է։ Երբեք չհոգնե՛ք ջերմություն տարածելուց։ Թող ձեր աչքերը միմիայն երջանկությունից արցունքոտվեն, ձեր հոգին միշտ խաղաղ լինի, օրերը՝ արևոտ։

Խոնարհվում եմ այն մայրերի առջև, ովքեր այսօր երախտիքի խոսքեր կլսեն շատերից, բայց՝ ոչ իրենց զավակներից:

Պահպանեք ձեզ, եղեք առողջ, երջանիկ, ապրեք երկար և ապրեցրեք։