Skip to content
010-65-37-16
info.hayantar@armforest.am

<<ՀԱՅԱՆՏԱՌ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Menu
  • ՀԱՅԱՆՏԱՌ ՊՈԱԿ
    • ՊՈԱԿ-Ի ՄԱՍԻՆ
    • ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
    • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Հետադարձ կապ
  • Գործառույթներ
    • Հողերի կառավորում
    • Փայտանյութի օտարում
  • Տեղեկատվություն
    • ԳՆՈՒՄՆԵՐ
    • ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ
    • Վարձակալության մրցույթներ
    • Անտառանյութի վաճառք
    • ԴԻՄՈՒՄԻ ՁևԵՐ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Տեսադարան
    • հղումներ
  • Հայերեն
    • Русский
    • English
  1. Գլխավոր էջ »
  2. ՊՈԱԿԻ ՄԱՍԻՆ »

ՊՈԱԿԻ ՄԱՍԻՆ

Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը, կազմավորվելով 1953 թվականին,
1957թ․-ին միավորվում է անտառային արդյունաբերության նախարարությանը: Հայաստանի ՍՍՀ-ի
Գերագույն Խորհրդի 1966թ․-ի մարտի 24-ի որոշման հիման վրա, 1966թ. հունիսի 21-ի հրամանով
Անտառային տնտեսության գլխավոր վարչության բազայի վրա ստեղծվեց Անտառային Տնտեսության
Պետական Կոմիտե, որը ենթարկվում էր Մոսկվայում գտնվող ԽՍՀՄ Պետական Անտառային Կոմիտեին,
ինչպես նաև ՀՍՍՀ Նախարարների Խորհրդին: Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեի
կենտրոնական ապարատը գտնվում էր Երևան քաղաքում:

Պետական Կոմիտեն ուներ հետևյալ կառուցվածքը.
Ղեկավարություն
Անտառօգտագործման, պահպանության և պաշտպանության վարչություն
Անտառմշակույթների և անտառմելիորացիայի վարչություն
Պտուղ-բանջարանոցային բաժին
Որսորդական տնտեսության բաժին
Նյութատեխնիկական մատակարարման բաժին
Կապիտալ շինարարության բաժին
Կադրերի բաժին
Հաշվապահություն
Տեխնիկական անվտանգության տեսուչ

ՀՀ Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեի կենտրոնական ապարատի պաշտոնատար
անձինք և մասնագետները միևնույն ժամանակ հանդիսանում էին Պետական անտառային
պահպանության ծառայության աշխատակիցներ և ունեին համապատասխան կոչումներ, իրավունքներ և
պարտականություններ:
ՀՀ Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեի կառուցվածքում գործում էին շուրջ 40
ենթակա տարածքային ստորաբաժանումներ` անտառտնտեսություններ և պետական արգելոցներ /3
պետարգելոց/, որոնք իրականացնում էին անտառտնտեսական բոլոր աշխատանքները, վարում էին
անտառային տնտեսությունը ՀՀ շրջաններում, անտառային ֆոնդի ամբողջ տարածքում:
Անտառտնտեսությունների կազմավորումը, լուծարումը, ինչպես նաև դրանց տնօրենների,
տնօրենների տեղակալների, գլխավոր անտառապետերի և գլխավոր հաշվապահների նշանակումը,
աշխատանքից ազատումը իրականացվում էր ՀՀ Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեի
գլխավոր տնօրենի հրամանով: Անտառտնտեսությունների այլ պաշտոնների նշանակվում էին
անտառտնտեսություների տնօրենների հրամաններով:

Անտառտնտեսությունների կառուցվածքում նախատեսված էին հետևյալ պաշտոնները

անտառտնտեսության տնօրեն,

տնօրենի տեղակալ պահպանության գծով,

գլխավոր անտառապետ,

գլխավոր հաշվապահ,

անտառապետեր,

պահեստապետ,

անտառպահպանության ինժեներ,

անտառպաշտպանության ինժեներ,

անտառմշակույթների ինժեներ,

տնկարանային և սերմնային տնտեսության ինժեներ,

անտառապահներ,

բանվորներ

ՀՀ Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեի կառուցվածքում գործում էին նաև մի շարք մասնագիտացված ձեռնարկություններ, որոնք կոչված էին լուծելու նեղ մասնագիտական խնդիրներ: Գիտահետազոտական անտառփորձարարական կայան (ԳԻՏԱՓԿ) իրականացնում էր
գիտահետազոտական, գիտափորձարարական աշխատանքներ, անտառագիտության առաջավոր փորձի
տեղայնացման և արտադրության մեջ ներդրման աշխատանքներ: ԳԻՏԱՓԿ-ը համագործակցում էր ԳԱԱ
Բուսաբանության ինստիտուտի անտառագիտական բաժնի, ինչպես նաև ԽՍՀՄ այլ անտառագիտական
ինստիտուտների և կենտրոնների հետ:
Անտառսերմնային կայանիրականացնում էր սերմերի որակի ստուգում, կարգերի որոշում և անձնագրավորում: Բոլոր անտառտնտեսությունները պարտադիր կարգով ներկայացնում էին անտառսերմնային կայան մթերված սերմերի նմուշները ստուգման, կարգերի որոշման և
անձնագրավորման:
Անտառմելիորատիվ կայանիրականացնում էր անտառմելիորատիվ միջոցառումներ անտառապատման և անտառվերականգման համար նախապատրաստվող տարածքներում: Անտառպաշտպանական կայան իրականացնում էր անտառպաթոլոգիական
ուսումնասիրություններ, անտառների վնասատուների և հիվանդությունների ախտորոշում,
վնասակարության կանխատեսումներ, վնասակարության կանխարգելման միջոցառումների նախագծում
և կենտրոնացված կարգով իրականացնում այդ միջոցառումները: Անտառպաշտպանական կայանի
մասնագետները համագործակցում էին Գյուղատնտեսության նախարարության բույսերի
պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտի անտառների պաշտպանության լաբորատորիայի

մասնագետների հետ, համատեղ իրականացնում էին գիտահետազոտական աշխատանքներ, վնասակար
օրգանիզմների զանգվածային բազմացումների և վնասակարության կանխատեսումներ,
վնասակարության կանխարգելման համալիր միջոցառումների մշակում:
Եղվարդի պետտնկարանկենտրոնացված կարգով իրականացնում էր տնկանյութի աճեցում և տնկանյութով ապահովում էր ցածրադիր գոտում գտնվող անտառտնտեսությունները Հայաստանի Հանրապետությունում անտառշինական աշխատանքները և անտառշինական նախագծերի մշակումը կենտրոնացված կարգով իրականացնում էին Անտառի Անդրկովկասյան Գիտահետազոտական ինստիտուտի (գտնվում է Վրաստանում) կազմում գործող մասնագիտացված անտառշինական ջոկատները: Յուրաքանչյուր անտառտնտեսության անտառային ֆոնդի տարածքում առնվազն 10 տարին մեկ անգամ իրականացվում էրն անտառշինական աշխատանքներ և անտառշինական նախագծերի մշակում, իսկ 5 տարին մեկ անտառային ֆոնդի հաշվառում:
Վերոհիշյալ անտառկառավարման համակարգը պարունակում էր բոլոր անհրաժեշտ
ինստիտուցիոնալ կառույցները, մասնագետների հաստիքները` ԽՍՀՄ ամբողջ անտառային ֆոնդի
տարածքում արդյունավետ կենտրոնացված կառավարում իրականացնելու համար: Նշված համակարգի
գլխավոր թերությունն այն էր, որ վերջինս չէր նախատեսում կոլխոզային և սովխոզային անտառների
արդյունավետ կառավարումը, այն կոչված էր բացառապես պետական սեփականություն հանդիսացող
անտառների կառավարման համար: Բացակայում էին կոլխոզային և սովխոզային անտառների
կառավարման, անտառային տնտեսության վարման, պահպանության, պաշտպանության, պետական
վերահսկողության և ֆինանսավորման հստակեցված մեխանիզմները: ՈՒ թեպետ անտառշինական
աշխատանքները լիարժեք իրականացվում էին, անտառշինական նախագծերը լիարժեք մշակվում էին,
սակայն դրանց իրականացումը լիարժեք չէր կարող կատարվել կառավարման համակարգի
անկատարության և մասնագետների պակասի հետևանքով: Դրանով է բացատրվում այդ անտառների
տարեցտարի վատթարացող վիճակը: Ցածր մակարդակի վրա էր գտնվում անտառային տնտեսության
վարումը, խնամքի և վերականգնման միջոցառումները նախատեսված ծավալներով գրեթե չէին
իրականացվում:
ՍՍՀ նախարարների խորհրդի 1988 թվականի հունիսի 24-ի թիվ 362 որոշման համաձայն
Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեն դառնում է «Հայանտառ» Անտառտնտեսական
արտադրական միավորում:
ՀՀ նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի թիվ բ 421 որոշմամբ կոլխոզային և
սովխոզային շուրջ 54 664 հա անտառները հանձնվեցին «Հայանտառ» անտառտնտեսական
արտադրական միավորման տնօրինությանը:

Հ/հՇրջանների անվանումըՏարածքը, հա
1Արարատի194
2Արտաշատի27
3Աշտարակի51
4Վայքի360
5Գորիսի2285
6Գուգարքի769
7Եղեգնաձորի962
8Իջևանի7185
9Կապանի20881
10Կրասնոսելսկի226
11Կոտայքի20
12Մեղրիի4634
13Նաիրիի113
14Նոյեմբերյանի2150
15Հրազդանի1749
16Սիսիանի564
17Ստեփանավանի544
18Թումանյանի5781
19Տավուշի5959

ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի Հանրապետության (1991 թ.) անկախացումից հետո «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորումը  որոշ ժամանակ (մինչև 1992թ. փետրվար ամիսը) շարունակում էր գործել նույն կարգավիճակով և կառուցվածքով, սակայն անմիջականորեն ենթարկվում էր Հայաստանի Հանրապետության Նախարարների Խորհրդին և ամբողջությամբ ֆինանսավորվում Հայաստանի Հանրապետության  բյուջեից:

1992 թվականի հունվար ամսից «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորումը ՀՀ վարչապետի հրամանով ընդգրկվեց ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության կազմում որպես «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորում:

Նշված ժամանակաշրջանում հայտնի պատճառներով Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր տնտեսական և էներգետիկ ճգնաժամում և անհնար էր նույն մակարդակով ֆինանսավորել անտառային ոլորտը: Բնականաբար ֆինանսավորման նվազեցման հետ մեկտեղ կրճատվում էին նաև ինստիտուցիոնալ կառույցները և մի շարք պաշտոնների հաստիքները:

20-րդ դարի 90-ական թվականներին լուծարվեցին անտառմելիորատիվ կայանը, անտառսերմնային կայանը, անտառպաշտպանական կայանը, գիտահետազոտական անտառփորձկայանը: Միացվեցին մի շարք անտառտնտեսություններ և դրանց ընդհանուր թիվը 40-ից նվազեց մինչև 30: Անտառային տնտեսությունը, ինչպես հանրապետության այլ բնագավառները, գտնվում էր խորը ճգնաժամի մեջ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 29-ի թիվ 108 որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորումը հանձնվեց ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության ենթակայությանը և վերակազմավորվեց որպես Հայաստանի անտառային ազգային ծառայութուն` «Հայանտառ» պետական ձեռնարկություն:

ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 538 որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 123 հրամանով «Հայանտառ» պետական ձեռնարկությունը վերակազմավորվեց որպես «Հայանտառ» ՊՓԲԸ (պետական փակ բաժնետիրական ընկերություն), իսկ «Հայանտառ» պետական ձեռնարկության անտառային տնտեսություն վարող դուստր ձեռնարկություններից առանձնացվեցին արտադրամասերը և դրանք վերակազմավորվեցին որպես «Հայանտառ» ՊՓԲԸ-ի դուստր ընկերություններ:

Նման վերակազմավորումը դարձրեց «Հայանտառ»-ը շահույթ հետապնդող կազմակերպություն: Բացի այդ պետական կառավարման և պետական վերահսկողության գործառույթները վերապահվեցին մեկ մարմնի` ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարությանը:

Տվյալ կարգավիճակը և նվազագույնի հասցրած ֆինանսավորումը չնպաստեցին անտառային սեկտորի բարելավմանը: Տեղի ունեցավ ճիշտ հակառակը` ավելացան ապօրինի հատումները, նվազագույնի հասցվեցին նախատեսված անտառտնտեսական միջոցառումների ծավալները, հատկապես անտառվերականգնումը, անտառապատումը, անտառպաշտպանությունը և այլ կարևորագույն աշխատանքները:

1997-1998թթ. «Հայանտառ» ՊՓԲԸ ենթակայությունից դուրս բերվեցին պետարգելոցները, Եղվարդի պետտնկարանը և դենդրոպարկերը հանձնվեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության անմիջական ենթակայությանը:  Տեղի ունեցան անտառկարավարման համակարգի և ինստիտուցիոնալ կառույցների զգալի փոփոխություններ:

ՀՀ Կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի թիվ 7-Ն որոշման համաձայն «Հայանտառ» կրկին հանձնվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությանը:

Այսպիսով մասամբ տարանջատվեցին անտառների կառավարման և պետական վերահսկողության գործառույթները, որոնք մինչ այդ ամբողջությամբ իրականացվում էին միևնույն մարմնի` ՀՀ բնապահպանության նախարարության  կողմից, սակայն անտառային ֆոնդի զգալի մասը շարունակում է  տնօրինվել բնապահպանության նախարարության կողմից:

ՀՀ Կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի թիվ 1054-Ն որոշմամբ ստեղծվեց «Հայանտառ» ՊՈԱԿ (պետական ոչ առևտրային կազմակերպություն), որը պետական գրանցում ստացավ 2005 թվականի հունիսին: ՀՀ գյուղատնտեսության նախարարի հուլիսի 19 թիվ 116-Ա հրամանի հիման վրա 2005 թվականի հոկտեմբերի 1-ից կազմավորվեցին 22 մասնաճյուղեր:

Ներկայումս «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ունի 17 մասնաճյուղեր, այդ թվում` Լոռու մարզում` 7, Տավուշի մարզում` 4, Սյունիքի մարզում` 3 և մեկական մասնաճյուղեր Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում:

ՀՀ նախագահի 2017թ․ դեկտեմբերի 20-ի հրամանագրով ստեղծվել է Անտառային պետական կոմիտե, որը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն գործում է որպես Անտառային կոմիտե, իսկ կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի 580-Ա որոշմամբ՝ գործում է որպես Բնապահպանության նախարարության ենթակա մարմին։

Archives

  • Հունվարի 2023
  • Դեկտեմբերի 2022
  • Նոյեմբերի 2022

Meta

  • Մուտք

Սոց կայքեր


Հասցե


ք․ Երևան Ա. Արմենակյան 129, 2-րդ հարկ, 0047

info.hayantar@armforest.am

Աշխատանքային ժամեր


  • Երկուշաբթի-ՈՒրբաթ 09:00-18:00
  • Հեռ.` 010-65-37-16: