Երկրի օրը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և մայր ԲՈՒՀ-ի կենսաբանության ֆակուլտետի համատեղ նախաձեռնության մասին

2025-ի Երկրի օրը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ապագա մասնագետներն իմաստավորել են Հայաստանի անտառներին նվիրված էկոկրթական միջոցառումով։ Ողջունելով մասնակիցներին՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանն անդրադարձել է օրվա խորհրդին՝ առանձնացնելով անտառների դերը երկիրը պահպանելու գործում, նշել, որ անտառների հանդեպ վերաբերմունքն օրախնդիր է թե՜ կանաչ տարածքների ավելացման, թե՜ անտառների կարևորությունը մշտապես բարձրաձայնելու առումով։ Միջոցառման բանախոս, շրջակա միջավայրի նախարարության […]
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի ղեկավարած աշխատանքային խումբն ապրիլի 16-18-ը աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի, Սիսիանի, Սյունիքի, Կապանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում։ Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվել են տնօրենի տեղակալ Գարեգին Միրզոյանը և ստորաբաժանումների ղեկավարներ։ «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարի մասնակցությամբ քննարկվել է մասնաճյուղի աշխատանքների 2025-ի պլանավորումը, դիտարկվել՝ անցնող տարում վարչական շենքի նախագծման, կառուցման հնարավորությունները։ «Սյունիքի անտառտնտեսություն» […]
Բնապահպանական մարտահրավերներին ներդաշնակ դիմակայելու, էկոլոգիական մշակույթի բազմաշերտ զարգացման նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ:Ծառատունկը՝— նախատեսված է ապրիլ-մայիսի առաջին տասնօրյակ հատվածում։ Կտնկվի հիմնականում հացենի, թխկի, ձիակասկ տեսակների ավելի քան 30000 տնկի,— կկազմակերպվի այն համայնքներում, որտեղ գտնվող կրթական, մշակութային, վարչական, հանրային այլ նշանակության հաստատություններն ունեն ոռոգման հնարավորություն և կարող են ապահովել ծառերի հետագա խնամքը։Տնկիները […]
Հարգելի՛ մայրեր, կյանքն սկսվում է ձեզնից և ձեզնով շարունակվում։ «Մայր» հասկացությունը նվիրական է բոլոր ժամանակներում: Զուր չէ, որ մեր հայրենիքը կոչում ենք մայր հայրենիք, եկեղեցին՝ մայր եկեղեցի, բնությունը՝ մայր բնություն, լեզուն` մայրենի, կարևորագույն քաղաքը՝ մայրաքաղաք: Ապրիլի 7-ը մեզ հիշեցնում է նաև այն մանուկների մասին, որ զրկված են մայրական խնամքից կամ նրանց, ովքեր լույս աշխարհը չեն […]
Կայացել է «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում․ անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» դրամաշնորհային ծրագրի ներկայացման և վավերացման ազգային աշխատաժողովը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ներգրավել է բրիտանական «E Co. Ltd» և հայկական ADWISE Consulting ընկերություններին՝ մշակելու Կանաչ կլիմայի հիմնադրամի Պարզեցված հաստատման գործընթացի ֆինանսավորման առաջարկ՝ «Հայաստանում […]