Սեզոնային աշխատանքները շարունակվում են

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառպետություններից ամենամեծում՝ Ջուջևանում, 2023 թվականին հիմնված 5․0 հա տարածքում պահպանության գնահատում է կատարվել, հիմնադրվել են փորձահրապարակներ։

Տնկարանի պահպանվածության մակարդակը, նախնական տվյալներով, շուրջ 60% է։ ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից տնկարանի աշխատակիցներին ցուցումներ են տրվել խնամքի, խոտհունձի, տնկարանային այլ աշխատանքների արդյունավետության շեմն ավելացնելու նպատակով։