«Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանի, տնօրենի տեղակալների, «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի, գործընկեր կառույցների ղեկավարների, աշխատակիցների, բնապահպանությամբ մտահոգ կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ այսօր մաքրվել են Հայաստանի ամենից աղբոտ՝ Երևան-Սևան-Երևան մայրուղուն կից անտառածածկ տարածքները՝ 60 կմ երկկողմ երկայնքով:
Արշավը ոչ այնքան մաքրելու, որքան մաքուր պահելու, իրազեկելու խորհուրդ ուներ:
Շնորհակալ ենք միջոցառման մասնակիցներին՝ բնապահպանական մերօրյա խնդրի լուծմանը մեծ չափով նպաստելու համար:
Մարդի’կ, եկե’ք մեր չքնաղ անտառներն անխաթար պահենք, աղբն՝ աղբավայր, այլ ոչ թե անտառ հասցնենք: Մտքով կա’նգ առնենք’ ծխուկն ու դատարկած շիշը ավտոմեքենայից գցելուց, կենցաղային ու շինաղբն անտառ տանելուց առաջ:
Աղբավայրն անտա’ռը չէ:
Օրվա շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում ևս իրականացվել են մաքրման, խնամքի աշխատանքներ:


















