Էկոկրթական աշխատարան՝ «Երկրորդ կյանք թափոնին»

Հարգելի՛ քաղաքացիներ,

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի բնության պետական թանգարանի հետ համատեղ կազմակերպում է աշխատարան՝ «Երկրորդ կյանք թափոնին»։

Դեկտեմբերի 𝟏𝟗-ին ժամը 𝟏𝟑։𝟎𝟎-ին եկեք Հայաստանի բնության պետական թանգարան՝ թափոնով ստեղծագործելու։

Մեր մասնագետներն ավանդական դարձած աշխատարանի ընթացքում թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներով կօգնեն թափոնին նոր կյանք տալ։

Թափոնն արժեք դարձնելով՝ մենք

պահպանում ենք շրջակա միջավայրը,

քայլում ենք դեպի առաջադեմ աշխարհ,

կառավարում ենք թափոնը յուրովի,

  • դրսևորում ենք օրինակելի վարքագիծ։
  •  

Միջոցառման մասնակցության վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ՝ զանգահարելով +(𝟑𝟕𝟒) 𝟗𝟖 𝟕𝟕 𝟔𝟎 𝟐𝟐 հեռախոսահամարով։

Միջոցառման աջակից՝ Մարգարիտ Ստեփանյան։

Ստեղծագործելը հմտություն է, թափոնով ստեղծագործելը՝ առաջադեմ հմտություն։