Ուշադրություն

Հարգելի’ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 2024 թվականին ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:

Թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացողների ցանկը՝ ըստ մարզերի և բնակավայրերի, սահմանված է Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների համատեղ հրամանով (https://bit.ly/40YMz9P):

Վառելափայտի մթերումն իրականացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից։

Հիշեցնենք, որ 2024 թվականի համար թափուկ վառելափայտի տրամադրման ժամանակահատված է սահմանվել սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 29-ը: