Հարգելի՛ քաղաքացի, այսուհետ անտառներիին վերաբերող առավել հաճախ հնչող հարցերին տեղեկացեք #հարցուպատասխանի միջոցով:
Այսպիսով՝
ℹ️ Հայաստանի անտառներում պահպանություն իրականացնող կառույցը արդյո՞ք «Հայանտառ» ՊՈԱԿ-ն է:
✅ Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության իրականացման օրենսդրությամբ սահմանված գործառույթը 2024 թվականի հունվարի 1-ից Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությանն է:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լիազորությունների թվում է անտառների պաշտպանությունը՝, վնասակար օրգանիզմների կողմից անտառների ոչնչացման, չորացման, օգտակար հատկությունների կորստի կանխարգելմանը և սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը: