Անտառպատում 2024


Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանի
Հանրապետությունը որդեգրել է անտառների պահպանման և վերականգնման օրակարգ՝
պարտավորվելով մինչև 2050 թվականը կրկնապատկել իր անտառածածկույթը:
Այս համատեքստում հոկտեմբեր ամսից մեկնարկել և շարունակվում են շրջակա
միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2024 թվականի անտառտնկման
աշխատանքները:
2024-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 17 անտառտնտեսություններում նախատեսված
անտառտնկման ընդհանուր ծավալը շուրջ 265 հա է, որից 130-ը՝ պետական բյուջեի
ֆինանսավորմամբ:
Տնկումն իրականացվում է գլխավորապես կաղնի և սոճի, ինչպես նաև հացենի,
ինչպես նաև թխկի, թեղի, կեչի, խնձորենի, տանձենի ուղեկցող ծառատեսակներով:
Տնկվելուն հաջորդող հինգ տարիների ընթացքում տնկիները թե՛ ագրոտեխնիկական,
թե՛ խոտհունձի միջոցով խնամքի կենթարկվեն, կհամալրվեն ըստ անհրաժեշտի,
կոճղաշիվային վերաճը կօժանդակվի, կհիմնվի նոր տնկարան: