Տեսանյութում Արագածոտնի անտառտնտեսության Երնջատափի անտառպետության՝
Ապարանի ջրամբարին հարակից տարածքն է:
Արագածոտնի անտառտնտեսության անտառային տարածքները միայն համեմատորեն են
զիջում այլ տարածքներին: Ամբողջ անտառտնտեսությունում՝ մասնավորապես
Երնջատափի անտառպետությունում, հասուն և գերհասուն ծառուտներ են առկա՝
սոճու գերակշռությամբ: Գերակշռող են նաև ցածրաբուն կաղնին, թխկին, կաղնին,
արոսենին, հացենին, տանձենին, խնձորենին, բարդին, թեղին:
Երնջատափի անտառպետությունն Արագածոտնի անտառտնտեսության մեջ առանձնահատուկ
է լանդշաֆտով: Այստեղ գերակշռող տեսակ է փակ լանդշաֆտը՝ հորիզոնական
կցվածությամբ: Պաշտպանական նշանակության անտառներում զգալի մակերես են
կազմում 30 աստիճանից բարձր թեքություն ունեցող անտառային զանգվածները,
անտառի վերին և ներքին սահմանին աճող անտառները: