Տեղի է ունեցել «Կենսաբազմազանությունը և կայուն տեղական զարգացումը Հայաստանում»


Տեղի է ունեցել «Կենսաբազմազանությունը և կայուն տեղական զարգացումը Հայաստանում» ծրագրի «Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքներ» բաղադրիչի գործողությունների ծրագրի մեկնարկային հանդիպումը

2024 թվականի հուլիսի 12-ին պաշտոնապես ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքների բաղադրիչի խորհրդատվական պայմանագիրը և այսօր արդեն տեղի ունեցավ «Կենսաբազմազանությունը և կայուն տեղական զարգացումը Հայաստանում» ծրագրի «Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքներ» բաղադրիչի գործողությունների ծրագրի մեկնարկային հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրն Սևակ Մարկոսյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Լևոն Աղասյանը, Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և ենթակա կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկից (KfW), միջազգային և հասարակական կազմակերպություններից։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ով իր խոսքում ևս մեկ անգամ կարևորել է կենսաբազմազանության պահպանության և վերականգնման հարցը։

Նախարարի տեղակալն անդրադարձել է ծրագրի տվյալ բաղադրիչով սահմանված գործողություններին, այն է՝

 ✅բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների մշակում,

 ✅ նոր ԲՀՊՏ- ների ստեղծման առաջարկի ներկայացում,

 ✅ԲՀՊՏ-ների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում,

 ✅ԲՀՊՏ-ները կառավարող ՊՈԱԿ-ների ձեռնարկատիրական եկամուտների ավելացում,

 ✅Էկոզբոսաշրջության խթանում,

 ✅հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում,

 ✅կենդանական և բուսական աշխարհի հաշվառում

 կարմիր գրքի վերանայում,

 ✅մոնիտորինգի համակարգի ներդրում և այլն։

Արամ Մեյմարյանը հույս է հայտնել, որ Գերմանիայի Կառավարության օժանդակությամբ և աջակցությամբ իրականացվող ծրագիրը կօգնի լուծել բնապահպանական մի շարք հիմնախնդիրներ։