«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը ս/թ օգոստոսի  28-ին ընդունել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշելի ղեկավարած պատվիրակությանը։


«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը ս/թ օգոստոսի  28-ին ընդունել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշելի ղեկավարած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալներ Վահրամ Սեդրակյանը, Սիմոն Պետրոսյանը, տնօրենի խորհրդական Արմեն Դանիելյանը և շրջակա միջավայրի նախարարության միջազգային բաժնի գլխավոր մասնագետ՝ Կարեն Հովհաննիսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անտառների կառավարման պլանավորման համակարգի, անտառների հարմարեցում կլիմայի փոփոխությանը, անտառապատման պլանավորում, իրականացում և կառավարում թեմաները։

Օգոստոսի 29-ին նշված պատվիրակությունը շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավորությամբ այցելել են «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ ծանոթացել ջերմատներում աճեցվող տնկիների և աճեցման ձևերի հետ։ Այցելել են Ծաղկաձորի անտառպետություն, ծանոթացել են անտառների առկա վիճակին, ներկայացվել են կատարվելիք աշխատանքները։ Այցելել են նաև Արզականի անտառպետության Արզական և Մեղրաձոր ԲՀՊՏ-ի գիհուտների տարածք, ինչպես նաև  Արզականի անտառպետությում 2017 թվականին հիմնադրված տնկարկներ։