Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը համալրվել է էլեկտրական բեռնատար մոտոցիկլներով:


Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը համալրվել է էլեկտրական բեռնատար մոտոցիկլներով

Տեխնիկան ծառայելու է ՊՈԱԿ-ի Հրազդանի և Սիսիանի անտառտնտեսություն մասնաճյուղերի ջերմոցային տնտեսությունների աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելուն։

Էլեկտրական բեռնատար մոտոցիկլները լավագույն լուծումն են ջերմոցային տնտեսությունում․ դրանց կիրառումը կարող է զգալի առավելություններ ապահովել անտառտնտեսության աշխատանքների կազմակերպման արդյունավետության և բնապահպանական կայունության բարձրացման համար, ինչպես նաև նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։