Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը, մարզային այցերի շրջանակում, եղել է նաև «Գյումրիի անտառտնտեսություն»-ում՝ տարեվերջյան ամփոփիչ հանդիպումներ անցկացնելու մասնաճյուղի ղեկավարի և աշխատակիցների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են մասնաճյուղի ընթացիկ աշխատանքները և առկա խնդիրները։
Քննարկվել են 2024 թվականին նախատեսվող աշխատանքները։
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, անդրադառնալով էկոպարեկային ծառայության ստեղծմանը, ընդգծել է ծառայության ստեղծման կարևորությունը և շեշտել, որ անտառային ու առհասարակ բուսական ու կենդանական աշխարհի պահպանության ոլորտներում այն լրջագույն բարեփոխում է։ Կիրակոսյանը նաև ներկայացրել է, թե մասնաճյուղում մինչև էկոպարեկային ծառայության՝ աշխատակիցներով համալրման գործընթացն ով ինչպես է աշխատելու, ինչ գործառույթներ է իրականացնելու։