«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանն այսօր աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում և  տարեվերջյան ամփոփիչ հանդիպումներ․․․ 


Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանն այսօր  աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում և  տարեվերջյան ամփոփիչ հանդիպումներ  են անցկացրել այդ մարզում գտնվող «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի ղեկավարների և աշխատակիցների հետ։

Հանդիպումների ընթացքում Անտառային կոմիտեի ղեկավար կազմին են ներկայացվել մասնաճյուղերի ընթացիկ աշխատանքները և առկա խնդիրները, առաջարկվել են հնարավոր լուծումներ։

Քննարկվել են 2024 թվականին նախատեսվող աշխատանքների նախնական ծրագրերը, ներկայացվել են էկոպարեկային ծառայության ստեղծմամբ պայմանավորված աշխատակիցների գործառույթների և գործունեության հստակ բաշխման մեխանիզմները։

Հանդիպումներին ներկա են եղել նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցները։

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը նախ ընդգծել է ծառայության ստեղծման կարևորությունը և շեշտել, որ անտառային ոլորտում այն լրջագույն բարեփոխում է, ապա ներկաներին իրազեկել է, թե մինչև էկոպարեկային ծառայության՝ աշխատակիցներով համալրման գործընթացն ով ինչպես է աշխատելու, ինչ գործառույթներ է իրականացնելու, որպեսզի անտառների պահպանությունն այս փուլում էլ պատշաճ իրականացվի։

Առաջիկայում հանդիպում-քննարկումները կշարունակվեն  բնության հատուկ պահպանվող տարածքներում։