Այսօր Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի մոտ կայացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի և «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի ղեկավարների հետ գործակարգավարական հանդիպում-խորհրդակցություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են անտառտնկման, անտառվերականգման, խնամքի հետ կապված աշխատանքները և առկա խնդիրները: Ներկայացվել են ընթացիկ տարվա ամփոփ տվյալները` օգոստոսի դրությամբ։ Հատուկ ուշադրություն է դարձվել անտառապատման և անտառպահպանման ոլորտին։
- Կոմիտեի նախագահը «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի ղեկավարներին հանձնարարել է հետևողական լինել բոլոր աշխատանքների պլանավորման և ըստ ժամանակացույցի կատարման հարցերում, կանխատեսել և գնահատել հնարավոր ռիսկերը։
- Ժամանակին և արագ կատարել անհրաժեշտ գործառույթների վերաբաշխումներ` տարեկան ծրագրով նախանշված բոլոր աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով։
- Սահմանել հսկողական մեխանիզմներ` աշխատանքների հավուր պատշաճի կատարման ուղղությամբ։
Կոմիտեի նախագահը նաև տեղեկացրել է, որ նախագծվում է ստեղծել անտառներից փայտանյութի սպառման միասնական հարթակ, ինչն ուղղված է լինելու համակարգված և արագ աշխատանքների կազմակերպմանը։