Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը, Լոռու մարզ կատարած այցի շրջանակում, հանդիպել է Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների հետ։

Խորհրդակցության հիմնական թեման եղել է վարչապետի որոշմամբ ստեղծված անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքային խմբի գործունեության կազմակերպումը և  դրանց պատշաճ իրականացումը։ Քննարկվել են անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման և անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց հետևանքների տարածման-կանխման ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր։

Բարձր ջերմաստիճանի պատճառով հրդեհների առաջացման ռիսկերը կանխելու և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով՝ հանձնարարվել է իրականացնել ուժեղացված հսկողություն ու խստագույնս պահպանել հակահրդեհային կանոնները։