Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի հետ Լոռու մարզ…


Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի հետ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Զաքարյանի հետ։։

Հանդիպման հիմնական թեման եղել է վարչապետի որոշմամբ ստեղծված անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքային խմբի գործունեության կազմակերպումը և դրանց պատշաճ իրականացումը։ Քննարկվել են անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման և անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց հետևանքների տարածման-կանխման ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր։

Քննարկվել է նաև անտառտնտեսությունների կողմից փայտանյութի իրացման փաստաթղթերի լրացման և ստուգման հետ կապված հարցեր։

Հանդիպման կողմերը կարևորել են կառույցների միջև աշխատանքը և հույս հայտնել, որ անտառային ոլորտի բարեփոխումներից հետո էլ գերատեսչությունների համագործակցությունը կշարունակվի՝ լինելով օպերատիվ և արդյունավետ։