Ս․թ․ հուլիսի 15-ին տեղի է ունեցել Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնեսություն» մասնաճյուղում 2022թ-ին կենդանական աշխարհի վերարտադրողականության կազմակերպման և օգտագործման նպատակով վարձակալության տրամադրված տարածքում Ա/Ձ Նարեկ Հովհաննիսյանի հիմնած «Մեղվապահության և մեղվաբուծության փորձարարական և փորձացուցադրական կենտրոն»-ի բացման արարողությունը։ Ֆինանսավորումն իրականացրել են Եվրոպական միությունը՝ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում և Ավստրիական զարգացման գործակալությունը։
📍Բացման արարողությանը ելույթ է ունեցել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Վիգեն Չիլինգարյանը, ով իր խոսքում կարևորել է վարձակալության հանձնված պետական անտառային հողերում նման յուրօրինակ նախաձեռնության իրականացումը և պետություն-քաղաքացի-միջազգային գործընկերներ համագործակցության կայացումը։
Միջոցառումը ուղեկցվել է խորհրդանշական ծառատունկով և երեխաների նկարազարդումների ցուցադրությամբ։