Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի մոտ կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են Անատառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից 2023 թ-ի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները։
✅Ամփոփվել են նախորդ խորհրդակցությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքները, տրվել նորերը, նախանշվել են երկրորդ կիսամյակի անելիքները։
Քննարկվել են ավիացիոն-կենսաբանական պայքարի նախնական արդյունքները և անտառամերձ բնակավայրերի բնակչությանը թափուկի տրամադրմանն առնչվող հարցեր։
📌Կոմիտեի նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ՝ անտառվերականգման, անտառապատման, խնամքի աշխատանքների կատարման վերաբերյալ, սահմանվել են հստակ ժամկետներ։