Հերթական քննարկումն է կայացել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում սոճուտների անտառտնկարկներում  ի հայտ եկած հիվանդության խնդրի վերաբերյալ…


Հերթական քննարկումն է կայացել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում սոճուտների անտառտնկարկներում  ի հայտ եկած հիվանդության խնդրի վերաբերյալ

Այսօր «Սևան»ազգային պարկի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ հերթական անգամ քննարկվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում սոճիների չորացման խնդիրը։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և այս ընթացքում իրականացված աշխատանքները։ Քննարկվել է հիվանդության դեմ պայքարի հրատապ միջոցառումների ճանապարհային քարտեզը և առկա միջազգային փորձը։

Առանձնահատուկ նշել եմ, որ յուրաքանչյուր փուլում որոշումների կայացման գործընթացում չափազանց կարևոր է ներառականության ապահովումը։

ℹ️ Հիշեցնեմ, որ խնդիրը նկատվել է դեռ 2017 թվականից: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը:

Գույքագրման և հաշվեգնահատման արդյունքում պարզվել է, որ մեծ քանակ են կազմում նաև չորացման գնացող ծառերը՝ շուրջ 10.000 հատ: Հիվանդությունը տարածվում է մեծ արագությամբ:

Վարակված օջախներից, ծառերի բնափայտից ու հողից վերցված փորձանմուշներն ուսումնասիրվել են Գերմանիայի և Ռուսաստանի լաբորատորիաներում:

Նախնական ուսումնասիրությունը փաստել է այդ տարածքում նեմատոդոզ հիվանդության առկայությունը: Եզրակացության մեջ այն նշված է որպես ամենավտանգավոր հիվանդություն, առանցքային վնասատուն նեմատոդն է, որը բզեզների միջոցով է տարածվում։