Սույն թվականի հունիսի 26-ին անտառներում մեկնարկել են ավիացիոն-կենսաբանական պայքարի միջոցառումներ։


Սույն թվականի հունիսի 26-ին անտառներում մեկնարկել են ավիացիոն-կենսաբանական պայքարի միջոցառումներ։

❗️Նախորդ տարիներին ավիացիոն պայքարը կատարվել է քիմիական եղանակով, իսկ այս տարի անցում է կատարվել կենսաբանականի։ Պայքարի այս տեսակը միտված է առավել խորքային պայքար մղելու  հիվանդությունների զարգացման և վնասատուների վերարտադրողականության դեմ՝ ապահովելով երկարաժամկետ արդյունք։

Միջոցառումներն իրականացվելու են շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի, Արագածոտնի և Հրազդանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի՝ վնասատուներով և այլ հիվանդություններով վարակված անտառային տարածքներում՝ հետևյալ ժամանանակացույցով․

📌Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի «Անտառտնտեսություն» մասնաճյուղ` 1200 հա տարածքում — 26.06.2023 — 27.06.2023,

📌Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի «Անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 1320 հա տարածքում — 28.06.2023 — 30.06.2023,

📌Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 1600 հա տարածքում — 01.07.2023 — 03.07.2023։

📢Ուշադրությու՛ն

Պայքարի միջոցառումների ավարտից հետո 3 օր խորհուրդ է տրվում խուսափել սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքից:

Աշխատանքների իրականացման ընթացքում անհրաժեշտ է մեղվաընտանիքների արկանոցները փակել։