Ապրիլի 22-ին կայանալիք գարնանային ծառատունկին ընդառաջ այսօր քննարկել ենք նախապատրաստական աշխատանքները։
Քննարկմանը մասնակցել են նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Անտառային կոմիտեի նախագահը ներկայացրել է ծառատունկի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Ներկայացվել են ծառատունկի իրականացման համար նախատեսված տարածքների, մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխման վերաբերյալ մի շարք հարցեր։
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել գարնանային ծառատունկ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» (2 հա), «Սիսիանի անտառտնտեսություն» (1 հա), «Տաշիրի անտառտնտեսություն» (1 հա), «Վանաձորի անտառտնտեսություն» (1 հա) մասնաճյուղերում։
Ընտրված ծառատեսակները՝ սոճի, թխկի, հացենի։
Խնդրել եմ գործընկերներին առավելագույն հետևողականություն ցուցաբերել և ապահովել ծառատունկի պատշաճ կազմակերպումը։
Հարգելի քաղաքացիներ, ծառատունկին կարող են մասնակցել նաև հասարակական և մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ, որոնց Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը: