Չորս անտառտնտեսությունների տարածքներում տնկվել են սոճիներ և հացենիներ


Երկրի օրվան նվիրված Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած գարնանային ծառատունկի շրջանակում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2 հա տարածքում այսօր, գարնանային ծառատունկի շրջանակներում, տնկվել են սոճիներ և հացենիներ։

Մասնաճյուղի տարածքում ծառատունկին մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, փոխնախարարներ Արամ Մեյմարյանը, Տիգրան Գաբրիելյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը, Շրջակա միջավայրի նախարարության և ենթակա ՊՈԱԿ-ների, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ծառատնկման աշխատանքներ իրականացվել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի, Տաշիրի և Սիսիանի անտառտնտեսությունների տարածքներում: