06․03․2023թ․ «Հայանտառ» ՊՈԱԿ


06․03․2023թ․ «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներին ներկայացրեց «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում պահպանության գծով նորանշանակ տնօրենի տեղակալ, տնօրենի պարտականությունները կարատարող Նարեկ Այվազյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև  «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Սիմոն Պետրոսյանը և տնօրենի խորհրդական Արմեն Դանիելյանը։

Հանդիպմանը քննարկվեց տնտեսության ընթացիկ աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը, առկա խոչընդոտները և դրանց արդյունավետ հաղթահարման հնարավորությունները։