📌Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել
Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրենների հետ։
✅Խորհրդակցությանը ներկա են եղել նաև Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը։
✅Աշխատանքային խորհրդակցության առանցքում առաջիկա աշնանը նախատեսվող անտառապատման, ինչպես նաև անտառամերձ բնակավայրերի բնակչությանն անվճար թափուկ վառելափայտի տրամադրմանը վերաբերող հարցեր էին։
✅Վլադիմիր Կիրակոսյանը «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններին հորդորել է կենտրոնացնել ողջ կարողություններն ու ներուժը, քանի որ առաջիկա աշնանը սպասվում են աննախադեպ մասշտաբի անտառապատման աշխատանքներ։
✅«Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրենները ներկայացրել են իրենց մասնաճյուղերում առկա խնդիրները, որոնք կարող են դանդաղեցնել ծառատունկի նախապատրաստման աշխատանքները։ Կիրակոսյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմին և մասնաճյուղերի տնօրեններին հանձնարարել է հետևողական լինել անտառտնտեսություններում իրականացվող աշխատանքներին, չանտեսել որևէ դետալ, որը կարող է խոչընդոտել սպասվող անտառապատման աշխատանքների բնականոն ընթացքին։
✅Կիրակոսյանը նաև նշել է, որ սպասվող մեծամասշտաբ անտառապատման աշխատանքներում ներգրավվելու են նաև նոր սեզոնային աշխատակիցներ, ինչը ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում։
✅Անդրադառնալով թափուկ վառելափայտի անվճար տրամադրման ընթացակարգին՝ Կիրակոսյանը նշել է, որ առաջիկայում պետք է փոխվի թափուկի տրամադրման ժամանակահատվածը, պետք է բացառել տարվա բոլոր ամիսներին թափուկի տրամադրումը, որպեսզի անտառտնտեսություններում իրականացվող մյուս ընթացիկ աշխատանքների կատարման արդյունավետությունը ևս բարձրանա։