2023 թվականը պետք է լինի զարգացման տարի. Սևակ Մարկոսյան


2023 թվականը պետք է լինի զարգացման տարի. Սևակ Մարկոսյան

🌿Այսօր, 20.01.2023թ. տեղի է ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանի ընդլայնված աշխատանքային խորհրդակցությունը անտառային տնտեսությունների ղեկավարների հետ, որին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալներ Գարեգին Միրզոյանը, Վահրամ Սեդրակյանը, Սիմոն Պետրոսյանը, ինչպես նաև, տնօրենի խորհդականներ Արմեն Դանիելյանը և Վիգեն Չիլինգարյանը։

 Հանդիպմանն ամփոփվել են 2022 թվականին անտառտնտեսությունների աշխատանքի արդյունքները, քննարկվել առկա հիմնախնդիրները և 2023 թվականի ծրագրերն ու  անելիքները:

Իր խոսքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը նշել է, որ 2023 թվականը պետք է լինի հիմնարար խնդիրները արմատախիլ անելու և զարգացման սկզբի ժամանակաշրջան: Պետք է հասկանանք, որ բնությունը, մասնավորապես, անտառը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է և ցանկացած չարաշահում, փայտագողության ցանկացած դեպք բացահայտվելու և խստագույնս պատժվելու է: 2023 թվականը նաև անտառվերականգման ոլորտում պետք է լինի նոր նշաձող սահմանելու տարի, ընդգծել է Մարկոսյանը:

 Խորհրդակցության ընթացքում անտառտնտեսության ղեկավարներն իրենց հերթին ներկայացրել են իրենց տնտեսություններում առկա խնդիրները և աշխատանքների կազմակերպման ընթացիկ վիճակը: