14․12․2022թ-ին Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն ընդունել է «Իմ անտառ Հայաստան»-ի (My Forest Armenia) հիմնադիր տնօրեն Անդրէ Գումուշճեանին, կազմակերպության ներկայացուցիչներ Տարոն Ալեքսանյանին և Վահե Մարտիրոսյանին։
Հանդիպմանը մասնակցել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, տնօրենի խորհրդականներ Վիգեն Չիլինգարյանը և Արմեն Դանիելյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության անտառածածկի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքերին, որի համատեքստում քննարկվել է անտառային տարածքներից զատ նաև համայնքային հողերի՝ անտառապատման համար օգտագործելու, ինչպես նաև անտառամերձ տարածքներն անտառվերականգնման նպատակով օգտագործելու հնարավորությունները։
Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որում նախատեսվում է ընդգրծել Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Իմ անտառ Հայաստան»-ի ներկայացուցիչների, ովքեր պետք է զբաղվեն անտառապատման համար նպաստավոր տարածքների նախանշմամբ, ամրագրմամբ։