09.12.2022թ-ին, Լոռու մարզում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն»…


09.12.2022թ-ին, Լոռու մարզում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն»  մասնաճյուղի տարածքում, տեղի ունեցավ Բնապահպանական ԾԻԳ-ի և պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակներում կառուցվող ջերմատան աշխատանքների ուսումնասիրություն՝ ըստ տեխնիկական բնութագրերի։

Նշված ուսումնասիրություններն իրականացրեցին Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Վիգեն Չիլինգարյանը և «Տաշիրի անտառտնտեսություն»  մասնաճյուղի տնօրեն Ռուբեն Վելիցյանը։