📌2022 թվականի ընթացքում ՇՄՆ Անտառային կոմիտեի կողմից իրականացվել են․
✅Անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ՝ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի 237 հա տարածքում
✅Աճեցվել է 250 հազար հատ փակ արմատային համակարգով տնկանյութ
✅Հիմնադրվել է 5 հա տնկարան
✅ Հիմնադրվել է 6 ժամանակակից ջերմոցային համալիր
✅Հաստատվել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի
«Սիսիանի անտառտնտեսություն», «Ճամբարակի անտառտնտեսություն» և «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառկառավարման պլանները
✅Անտառամերձ բնակավայրերում բնակվող 14 410 շահառուի տրամադրվել է 80 093 խմ թափուկ վառելափայտ
✅Անտառային կոմիտեում ապահովվել է հասանելիություն կադաստրային գեոպորտալ համակարգին
✅ Ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ 4440 հա անտառածածկ տարածքում
✅Աշխատանքներ, որոնց արդյունքում շուրջ 47%-ով նվազել են ապօրինի ծառահատումները
✅Անտառային տարածքների վարձակալության 17 պայմանագրերի կնքում
✅ Մի շարք արդյունավետ հանդիպումներ՝ ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կառույցների հետ