23.11.2022թ-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցավ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառկառավարման պլանի մշակմանը նվիրված երկրորդ անտառշինական խորհրդակցությունը, որին մասնակցում էին Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, Անտառային կոմիտեի անտառների և անտառային հողերի կառավարման պետի տեղակալ Գագիկ Մխիթարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Վիգեն Չիլինգարյանը և «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Մհեր Նիկողոսյանը։
Հանդիպմանը քննարկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառկառավարման պլանի մշակման մի շարք դրույթներ։