2022թ. նոյեմբերի 8-10-ը Բնապահպանական ԾԻԳ-ի և ՄԱԿ ՊԳԿ-ի հետ համատեղ իրականացվող «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակներում «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից կազմակերպվեց բարձրորակ անտառային բույսերի և տնկիների վերաբերյալ դասընթաց` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կարողությունների հզորացման նպատակով։
ℹ️Եռօրյա դասընթացը տեղի ունեցավ նոյեբերի 8-ին Ծաղկաձոր համայնքում, նոյեմբերի 9-ին` Հայանտառ Հրազդանի տնկարանում, իսկ նոյեմբերի 10-ին` Վանաձոր համայնքում։
🎯Դասընթացի հիմնական նպատակն էր.
• Սահմանել սերմի հավաքման և վերամշակման նոր ընթացակարգի կիրառում,
• Ներդնել ծրագրի կողմից կիրառվող տնկարանների արտադրության և կառավարման արդի տեխնոլոգիաներ և փորձառություն։