Տեղեկատվություն 2024 թվականին տրամադրված թափուկ վառելափայտի վերաբերյալ

2024 թվականի դեկտեմբերի 1-ի  դրությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 17 «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից 7473 շահառուի տրամադրվել է ընդհանուր առմամբ 41842,7 պխմ թափուկ վառելափայտ

այդ թվում՝

Արագածոտնի մարզում՝ 71 շահառու, ծավալը՝ 400,6

Գեղարքունիքի մարզում՝ 146 շահառու, ծավալը՝ 800

Լոռու մարզում՝ 2476 շահառու, ծավալը՝ 14983,5

Կոտայքի մարզում՝ 347 շահառու, ծավալը՝ 1283

Շիրակի մարզում՝ 97 շահառու, ծավալը՝ 291

Սյունիքի մարզում՝ 861 շահառու, ծավալը՝ 6270,6

Վայոց ձորի մարզում՝ 88 շահառու, ծավալը՝ 502

Տավուշի մարզում՝ 3387 շահառու, ծավալը՝ 17312։

Տեղեկացնենք, որ անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացողների ցանկը՝ ըստ մարզերի և բնակավայրերի, սահմանված է շրջակա միջավայրի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների համատեղ հրամանով (https://bit.ly/40YMz9P):

Կառավարության որոշման համաձայն՝ վերը նշված բնակավայրերի ցանկում ներառված յուրաքանչյուր ընտանիքի թույլատրվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնաճյուղից ձեռք բերել մինչև 8 խմ ծավալով թափուկ վառելափայտ (կառավարության որոշումը՝ https://bit.ly/3ZZlsKM):

Անտառկառավարման արդյունավետությունից ելներով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով սահմանվում է թափուկի տրամադրման ժամանակաշրջան։ 2024 թվականի համար սահմանված ժամկետը սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 29-ն էր։

Նշենք, որ թափուկը անտառային հողի վրա ընկած, մահացած ծառերի մասերը կամ բներն են։