Ինչպես մասնակցել գարնանային  ծառատունկին

Ինչպես մասնակցել գարնանային  ծառատունկին

Ապրիլի 27-ին Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կիրականացվի գարնանային ծառատունկ։

ℹ Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը:

Ծառատունկն իրականացվելու է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի,  Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղերում։

Մանրամասների կամ մասնակցության համար կարող եք զանգահարել՝

☎️ Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ Ռուբեն Վելիցյան, 098099995

☎️ «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ Վիտալի Դոլունց, 077999885

☎️ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ Հովհաննես Աբրահամյան, 098110802

ℹ️ Ինչպե՞ս դիմել

Ծառատունկին մասնակցելու համար դիմումներն ուղարկել  press@env.am էլեկտրոնային հասցեին: Դիմումն իր մեջ պետք է ներառի

✅ Մասնակիցների թիվ,

✅ Նախընտրելի անտառտնտեսության տարածքը, որտեղ միանալու եք ծառատունկին,

✅ Կազմակերպության կողմից գործընթացը համակարգող կոնտակտային անձի տվյալներ (Հեռ.համար, էլ.հասցե)։

Խնդրում ենք հետևել էջի հայտարարություններին, որպեսզի բաց չթողնեք ծառատունկի վերաբերյալ հետագա մանրամասները և հնարավորություն ունենաք ծառատունկի լիիրավ մասնակիցը դառնալու։