13․03․2024թ․ կայացել է շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի հետ համատեղ անցկացվող «Հայաստանում hողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի նախնական փուլի արդյունքների վավերացման հանդիպումը, որին մասնակցել են շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարությունների, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի, ՀԿ-ների ներկայացուցիչներ, միջազգային և ազգային փորձագետներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի հիմնական դրույթները և ուղղությունները, բաղադրիչների կատարման ժամկետները, ծրագրի համակարգողի և փորձագետների կողմից ներկայացվել են ծրագրի աշխատանքային պլանը, կառուցվածքը, համագործակցության շրջանակները, շահագրգիռ գերատես-չություններն ու շահառուները, տրամաբանական շրջանակը, բյուջեն, գենդերային հավասարությանն ուղղված գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված տարածքները։
Հանդիպման մեկնարկին Էկոպարակային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը հանդես է եկել ելույթով և ընդգծել, որ ծրագիրն իսկապես սպասված էր և դրա իրականացումը մեծ խթան կհանդիսանա Հայաստանի անտառածածկ տարածքների ընդլայնման, անտառային տնտեսության և դրա կարողությունների զարգացման համար։
Վլադիմիր Կիրակոսյանն իր խոսքում նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում շրջակա միջավայրի հիմնախնդիրներին և, մասնավորապես, հողերի, անտառածածկ տարածքների վերականգմանը։
ԳԷՀ-ի գործառնական ղեկավար Էրսին Էսսեն և ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի մշտական համակարգող Նաննա Սկաուն ևս իրենց ելույթներում կարևորել են ծրագրի իրականացումը և շեշտել են, որ այն բազմակողմանի է և ներառում է շահառուների լայն շերտեր, ապա ուրախությամբ նշել, որ իրենք տեսնում են մեր երկրի կողմից ցուցաբերված պատրաստակամությունը և գործադրված ջանքերը՝ ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի կյանքի կոչման հարցում։