Քննարկվել են հրդեհային անվտանգության հետ կապված հարցեր
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբն այսօր քննարկում է ունեցել Տավուշի մարզի անտառտնտեսությունների տնօրենների, անտառապետերի և պահպանության գծով փոխտնօրենների մասնակցությամբ։
Հանդիպմանը հիմնականում քննարկվել են հրդեհային անվտանգության հետ կապված հարցեր։ Անդրադարձ է եղել հրդեհային անվտանգության ապահովման, տեխնիկական հագեցվածության, արագ արձագանքման և պատրաստվածության հարցերին։
Նշվել է, որ Տավուշի մարզը հանրապետության ամենաանտառածածկ տարածքն է, և այստեղ առավել մեծ ուշադրություն և զգոնություն է պահանջվում։
Անտառային կոմիտեի նախագահը հանձնարարել է խիստ հետևողական լինել հատկապես հրդեհավտանգ գոտիներում։
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև մի շարք ընթացիկ հարցերի։