Ամփոփվել է 2023 թ-ի առաջին կիսամյակի կատարողականը


Անտառային կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական նիստ, ինչի ընթացքում ամփոփվել է 2023 թ-ի առաջին կիսամյակի կատարողականը։

📝Ներկայացվել է Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆինանսական ցուցանիշները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

📝Ամփոփվել են նաև Կառավարության 2021թ-ի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված 2021-2026 թթ  գործունեության միջոցառումների ծրագրով սահմանված 2023թ-ի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները, մասնավորապես․

✅2023թ-ի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացվել է Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 4 «անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառկառավարման պլանների մշակման աշխատանքների առաջին փուլը և սկսվել երկրորդը։

✅Ուսումնասիրվել են անտառկառավարման պլաններով վեր հանված քարտեզագրական անճշտությունները, որոնց հիման վրա կատարվում են ճշգրտման աշխատանքներ։

✅Համայնքներից հատակագծերի հաստատման և հասցեների տրամադրման աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերի համար թվով 37 վկայականներ։

✅2023 թ-ին վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի քիմիական եղանակից անցում է կատարվել կենսաբանականի: Հունիս ամսին Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 4 «անտառատնտեսություն» մասնաճյուղերի 4120 հա անտառներում իրականացվել են ավիացիոն կենսաբանական պայքարի աշխատանքներ։

✅Առաջին կիսամյակի ընթացքում  իրականացվել են 69 հա կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքներ և հիմնադրվել է 1 հա տնկարան։

✅Գարնանային ծառատունկի շրջանակներում իրականացվել է 5 հա անտառմշակույթների հիմնման աշխատանքներ։