Այսօր, մայիսի 12-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության անտառտնտեսությունների ղեկավարների հետ, որին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալներ Սիմոն Պետրոսյանը, Վահրամ Սեդրակյանը և խորհրդականներ Արմեն Դանիելյանը, Վիգեն Չիլինգարյանը։
✅ Հանդիպմանը քննարկվել է տնտեսությունների ընթացիկ աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը, առկա խոչընդոտները և դրանց արդյունավետ հաղթահարման հնարավորությունները:
Հանդիպմանը ներկայացվեց նաև «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տեղակալ, տնօրենի պարտականությունները կատարող Նարեկ Այվազյանը: