Շրջակա միջավայրի նախարարության «Էկոպարեկային ծառայության» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքներին
Նախարարության ներկայացուցիչների կողմից Լոռու մարզում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի գլխավորությամբ կատարվում են տիղմի մաքրման աշխատանքներ, մաքրվում են շենքերի բակերը, փողոցները և շքամուտքերը։
Կատարվել են ինչպես բեռնափոխադրումներ (հումանիտար օգնություն), այնպես էլ ուղևորափոխադրումներ։
Այս պահի դրությամբ աշխատանքերը շարունակվում են։