Տնօրեն է նշանակվել Սևակ Մեսրոպի Մարկոսյանը


Անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել և անտառային կոմիտեի նախագահի հրամանով  տնօրեն է նշանակվել Սևակ Մեսրոպի Մարկոսյանը։

 ✅Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը,  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրենին շնորհավորելով պաշտոնում նշանակման կապակցությամբ,  մաղթել է արգասաբեր աշխատանք և ընդգծել․ «ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար եղած ժամանակահատվածում, անմիջականորեն ծանոթանալով ոլորտային խնդիրներին և առանձնահատկություններին, պետք է, որ հստակ ամրագրած լինեք, որ միայն ամենօրյա ժրաջան, նվիրված աշխատանքով է հնարավոր ոլորտում դրական փոփոխություններ գրանցել»։

✅Սևակ Մարկոսյանն էլ իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել նման պաշտոն իրեն վստահելու համար, ապա ընդգծել, որ անելու է ամեն բան ոլորտում եղած լավը պահպանելու, զարգացնելու  ուղղությամբ  և ներդնելու է առավելագույն ջանքեր տեսանելի դրական արդյունք ապահովելու համար։