Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը տարեվերջյան ամփոփիչ  հանդիպում…


Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը տարեվերջյան ամփոփիչ  հանդիպում է ունեցել  Անտառային կոմիտեի  և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ողջ աշխատակազմի  հետ: 

Ամփոփելով տարին՝ Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերին արդյունավետ աշխատանքի համար՝ շեշտելով, որ յուրաքանչյուր աշխատակից  պետք է սրտացավ մոտեցում ունենա ինչպես անտառային ոլորտի, այնպես էլ երկրի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներում:

Հանդիպման ընթացքում Անտառային կոմիտեի և « Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և մասնագիտական ստորաբաժնումների   ներկայացուցիչներ  պետական համակարգում արդյունավետ և անբասիր գործունեության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել են շնորհակալագրերով և անվանական հուշամեդալներով: